1617 դիտում
23:03 27-10-2014
Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում կհնչեն համաշխարհային պրեմիերաներ
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի հիշատակին։ Ծրագրում՝ Ավետ Տերտերյան՝ Դուետ թավջութակի եւ ֆագոտի համար (համաշխարհային պրեմիերա), Պիես թավջութակի եւ դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա), Սոնատ թավջութակի եւ դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա), Ղազարոս Սարյան՝ Երեք պոստլյուդ դաշնամուրի համար, Սերենադ շեփորի եւ դաշնամուրի համար, Լարային կվարտետ թիվ 2։
Հանդես կգան՝
«Արս լունգա» դուետ (Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետտա Վարդանյան (դաշնամուր))
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմեր
Էրիկ Մանուկյան (առաջին ջութակ)
Անի Ադիկյան (երկրորդ ջութակ)
Ելենա Հայրապետյան (ալտ)
Էլյա Բալասանյան (թավջութակ)
Լիլիթ Զաքարյան (դաշնամուր)
Տիգրան Հակոբյան (շեփոր)
Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ)
Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը կազմակերպում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
14:18 13-02-2016
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»