37914 դիտում
22:00 27-10-2014
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բենզատարը կողաշրջվել է, երթևեկությունը կաթվածահար է եղել, մի քանի փրկարարներ էլ «դարձել էին» ՃՈ տեսուչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գնտվող «Ար ընդ վի կոմֆորտ» խանութի մոտ բախվել են Հովհաննես Կոնջոյանի վարած Mercedes մակնիշի 80 QQ 404 համարանիշի, Վրեժ Եղիազարյանի վարած Skoda մակնիշի 16 ՕՏ 084 համարանիշի , Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 ՕՕ 300 համարանիշի, Վարդան Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 10 ԼՏ 988 համարանիշի , Արամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի 34 TQ 750 համարանիշի, Mitsubishi մակնիշի 32 ՕU 279 համարանիշի և ГАЗ 53 մակնիշի 05 ՏՏ 661 համարանիշի բենզատարը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Կոնջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը միջին ծանրության է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է և սկսվել է միջի բենզինի արտահոսք: Օպերատիվերեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները: Օպերատիվ են ժամանել նաև 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ:
Տեղում փրկարարները կատարել են մեքենաների հոսանքազրկման և ճանապարհի լվացման աշխատանքներ:
Հատուկ նյութերով լվացել են նաև վթարված ավտոմեքենաների և կողաշրջված բենզատարի ողջ տարածքը;
Մի քանի փրկարարներ էլ իրենց հիմնական գործը թողած` Ճանապարհային ոստիկանի աշխատանքներ էին կատարում` վթարի վայրից հեռացնելով հետաքրքրասեր և “ուղեղները թափած” մի քանի քաղաքացիների, ովքեր տեսնելով կողաշրջված ու ամբողջովին բենզինով պատված տարածքը` ծխախոտներով կանգնում էին այդտեղ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի միջամտությունից հետո, դեպքի վայր ժամանեցին մի քանի ՃՈ աշխատակիցներ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությսն քննիչները` վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.500.000 ՀՀ դրամ, SKODA մակնիշի մեքենայինը՝ 160.000 ՀՀ դրամ, TOYOTA մակնիշի մեքենայինը՝ 5.700.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI մակնիշի մեքենայինը՝ 250.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 51.000 ՀՀ դրամ, SKODA մակնիշի մեքենայինը՝ 31.000 ՀՀ դրամ, TOYOTA մակնիշի մեքենայինը՝210.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI մակնիշի մեքենայինը՝ 41.000 ՀՀ դրամ
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)