211652_close_icon
views-count1547 դիտում article-date 12:10 28-10-2014

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է 2014 թվականի լավագույն մարզչի 10 հավակնորդների անուները: Հաղթողը կորոշվի 2015 թվականի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Հավակնորդների ցուցակում ընդգրկվել են հետևյալ մարզիչները՝ Անտոնիո Կոնտե (Իտալիա, Իտալիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլա (Իսպանիա, «Բավարիա»), Յուրգեն Կլինսման (Գերմանիա, ԱՄՆ-ի հավաքական), Յոահիմ Լյով (Գերմանիա, Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա, «Չելսի»), Մանուել Պելեգրինին (Չիլի, «Մանչեսթեր Սիթի»), Ալեխանդրո Սաբելյա (Արգենտինա, Արգենտինայի հավաքական), Լուի վան Գալը (Հոլանդիա, Հոլանդիայի հավաքական/ «Մանչեսթեր Յունայթեդ»):

Նմանատիպ նյութեր