211652_close_icon
views-count1299 դիտում article-date 15:04 28-10-2014

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր