211652_close_icon
views-count3111 դիտում article-date 22:00 27-09-2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են նոր նստաշրջանում խորհրդարանի հանձնաժողովներում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի պատրաստվածության հարցերը: Գլխադասային հանձնաժողովների ղեկավարները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը՝ 11:00-ին: Կանոնակարգի համաձայն, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր