211652_close_icon
views-count1564 դիտում article-date 15:22 28-10-2014

Ռուսաստանը 2014 թ-ի սկզբից մինչ այսօր վաճառել է շուրջ 10 մլրդ դոլարի զենք

2014 թվականի հունվարից մինչ այսօր Ռուսաստանը 9,8 միլիարդ դոլարի զենք-զինամթերք է վաճառել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru_ն՝ հղում անելով ՌԴ ռազմական-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Անատոլի Պունչուկին: 2013 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանը վաճառել է 15,7 մլրդ դոլարի զենք և զինամթերք: Պունչուկն ընդգծել է, որ ավելի վաղ արված կանխատեսումներն այն մասին, թե 2014թ-ին նույն չափի եկամուտ կստանան զենք-զինամթերքի վաճառքից, չեն իրականացել, սակայն Ռուսաստանը նախկին պես մնում է զենքի վաճառքով աշխարհում առաջատար պետություններից մեկը:

Նմանատիպ նյութեր