211652_close_icon
views-count1327 դիտում article-date 10:53 23-02-2015

Ռուսաստանը 2015 թ-ին 15 մլրդ դոլարի զենք կվաճառի

Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանը պատրաստվում է ընթացիկ տարում մոտ 15 մլրդ դոլարի զենք արտահանել: Այս մաին տեղեկացրել է «Рособоронэкспорт»-ը, հաղորդում է Tass-ը: «Միանշանակ իրագործվելու է 2015 թվականին շուրջ 15 մլրդ դոլարի զենքի մատակարարման ծրագիրը»,-Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված IDEX-2015 զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսում հայտարարել է «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Վերջինիս խոսքով՝ «Рособоронэкспорт»-ը մտադիր է առաջիկա 3-5 տարիներին նշանակալիորեն համալրել իր պատվերների ցուցակը Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հաշվին:

Նմանատիպ նյութեր