211652_close_icon
views-count1085 դիտում article-date 16:34 28-10-2014

ԱԻ նախարարը ծանոթացել է ԱԻՆ վերանորոգվող միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքներին

Հոկտեմբերի 28-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց ԱԻՆ վերանորոգվող միասնական տեխնիկական բազա: Այստեղ տեղակայվելու է նախարարության բոլոր ծառայությունների, ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների նյութական միջոցների մի մասը: Մեծ քանակությամբ նյութական միջոցներ պահեստավորելու և պահպանելու համար անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել բազայում գտնվող շինությունների տարածքը՝ իրականացնելով կառուցապատման լրացուցիչ աշխատանքներ: Այժմ միասնական տեխնիկական բազայում ընթանում են վերակառուցման և վերանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքին ծանոթացավ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ։ ԱԻՆ յուրաքանչյուր ստորաբաժանման համար հատկացված են տարբեր մեծության տարածքներ՝ ըստ ստորաբաժանման նյութական միջոցների ծավալի ու քանակի:

Նմանատիպ նյութեր