211652_close_icon
views-count1689 դիտում article-date 20:17 28-10-2014

Ինչպե՞ս հայկական մուլտֆիլմերը դարձնել միջազգային բրենդ

Հայաստանն անիմացիայի միջազգային օրը նշող 104 երկներից մեկն է: 1892թ-ի հոկտեմբերի 28-ին Փարիզի Գրեւին թանգարանում նկարիչ և գյուտարար Էմիլ Ռեյնոն ներկայացրեց աննախադեպ ու անսովոր մի բան, որն անվանեցին «Օպտիկական թատրոն»: Ռեյնոյի ստեղծած պրեյկինոսկոպը շարժանկարներ էր ցույց տալիս: 1892 թվականի հոկտեմբերի 28-ն էլ համարվում է անիմացիոն կինոյի պատմության սկիզբը: Հայկական առաջին մուլտիպլիկացիան 1938-ին հայտնվեց էկրանին: Հեղինակը կինոռեժիսոր Լև Ատամանովն էր: Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատու»-ով սկսվեց հայկական անիմացիայի 76-ամյա պատմությունը: Մուլտիպլիկացիայի հայկական դպրոցն այսօր ունի հարուստ ժառանգություն, չունի` զարգացման հնարավորություններ: Բազմաթիվ խնդիրներից առաջինն անիմատորները համարում են կադրերի պատրաստումը: Հայկական թեմատիկայով մուլտֆիլմը դարձնել միջազգային բրենդ` հայաստանյան ՌեԱնիմանիայի մասնակիցները անմիացիայի միջազգային տոնին այդ երազանքն ունեն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36004]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր