211652_close_icon
views-count2300 դիտում article-date 16:07 21-12-2018

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին, որը փոխանցվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն 17 տարի է, ինչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններն» իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի պայմանագրային կառավարումը, և որը «Զվարթնոց» օդանավակայանը համապատասխանեցրել է միջազգային չափանիշներին։ «Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքի շնորհիվ է նաև, որ իրականացրած ներդրումներն ու կատարած աշխատանքներն արժանանում են գնահատականի, ինչի կապակցությամբ էլ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իր շնորհակալությունն է հայտնում ինչպես իր աշխատակիցներին՝ անհրաժեշտ ծառայությունները հնարավորինս լավ իրականացնելու համար, այնպես էլ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ին՝ մրցանակին արժանացնելու համար։ Ինչ խոսք, գնահատված լինելը պարտավորեցնող»,-նշել է Ավետիսյանը։

Նմանատիպ նյութեր