4557 դիտում
16:02 29-10-2014
Հյուսիսկորեական բռնապետն իր պաշտոնյաներին գնդակահարել է սերիալներ դիտելու համար
Հյուսիսային Կորեայի առաջնորդ կիմ Չեն Ինը վերջերս 10 բարձրաստիճան պաշտոնյաների է գնդակահարել, ովքեր մեղադրվում էին առևանգումների և հարավկորեական սերիալներ դիտելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի օրենսդիրներից մեկի տեղակալին:
Հարավային Կորեայի իշխող կուսակցության քարտուղար Լի Չխոլ Ուն, ելույթ ունենալով Սեուլում կազմակերպված ազգային հետախուզության ճեպազրույցում, հայտնել է, որ այդ գնդակահարությունները դարձել են հերթական մաքրումը, որոնք ուղղված են Կիմ Չեն Ինի բացարձակ միապետությանը:
Գնդակահարվածների անունները չեն հրապարակվում, չի հաղորդվում նաև, թե երբ են դրանք ի կատար ածվել: Միայն ենթադրվում է, որ հյուսիսկորեական բռնապետը նման կերպ ոչնչացնում է իր քեռու շրջապատին:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Կիմ Չեն Ինի կարգադրությամբ գնդակահարվել է իր քեռին՝ Չան Սոն Տխեկան, ով համարվում էր նրա ամենամոտ օգնականը:
Նմանատիպ նյութեր
5018 դիտում
10:27 10-05-2018
Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են