2106 դիտում
23:45 06-12-2020
Վարդան Ոսկանյան. Խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետն ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չնայած Բաքվի բռնապետը համընդհանուր խանդավառության ֆոնին իր իշխանությունն ամրապնդելու համար ներքաղաքական դաշտում բավական հաջող կապիտալիզացնում է ռազմական հաջողությունները, այսուհանդերձ, ակնհայտ է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սուբյեկտայնությունը, որքան էլ անհավատալի թվա, իրականում նվազել է։
Նույն այդ բռնապետի կողմից Ադրբեջանի իբր ինքնիշխան հռչակվող տարածքում հենց այս պահին փաստացիորեն կան երեք ոչ ադրբեջանական զինված ուժեր՝ հայկական, ռուսական և թուրքական, որոնց գոյության փաստը տարբեր կերպ է մեկնաբանվում ադրբեջանական քարոզչության կողմից, ինչից առկա դրությունը ոչնչով չի փոխվում։
Ուստի առաջիկայում խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետն ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ հատկապես այն դեպքում, երբ ռուս-թուրքական, մեղմ ասած, մրցակցությունը հենց Ադրբեջանի տարածքում սկսի ավելի սրվել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
10:15 27-04-2022
Թուրքիան ստիպված է լինելու առերեսվել իր անցյալի հետ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»