1104 դիտում
20:38 29-10-2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական
կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ
ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի
արդի քաղաքական հիմնական ուղղություններին:
Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող
ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հասարակական եւս մեկ հարթակ ստեղծելու
եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու: Հանձնաժողովի
նախագահը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի հիմնական
գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության
առանձնահատկություններին:
Այնուհետեւ ծավալվել է ջերմ եւ անկաշկանդ զրույց: Երիտասարդներին հետաքրքրող
հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի ինտեգրման գործընթացներին,
մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ
ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանությանը եւ ժողովրդավարության զարգացմանը:
Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականությունից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ Հայաստանը շարունակելու
է իրականացնել հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականություն:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
18:10 04-07-2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
792 դիտում
19:14 30-10-2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Այս բաժնից
622 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի