211652_close_icon
views-count1643 դիտում article-date 13:45 30-10-2014

Խոշոր սողանք Շրի Լանկայի Հանրապետությունում. 300-ից ավելի մարդ անհայտ կորած է համարվում

Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք: Գյուղը գտնվում է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլումբոյից 150 կմ դեպի արևելք: Մոտ 300 մարդ համարվում է անհայտ կորած, զոհերի թիվը դեռևս անհայտ է, արդեն հայտնաբերվել է 10 դի, 150 տուն աբողջովին ավերվել է: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են տեղի ուժերով (փրկարարներ, բանակ, ոստիկանություն, Շրի Լանկայում միջազգային կազմակերպություններ): Շրի Լանկայի կառավարությունը դիմել է միջազգային հանրությանը հումանիտար օգնություն (անկողնային պարագաներ և հագուստ) տրամադրելու համար:

Նմանատիպ նյութեր