1341 դիտում
15:09 30-10-2014
16-ամյա աղջկա բռնաբարության մասին հաղորդումը կեղծ էր. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» Այգում, դանակի սպառնալիքով եւ քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն:
Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ աղջիկը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կեղծ տեղեկություն է հաղորդել՝ տղային մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նմանատիպ նյութեր
2082 դիտում
22:58 16-11-2015
Բռնաբարության փորձի մասին ահազանգը չի հիմնավորվել. հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության համար
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին