1553 դիտում
15:34 30-10-2014
Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք. ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործարարության ավանդական վարկանիշը, ըստ որի Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը, 49-րդ կետից տեղափոխվելով 45-րդ կետ. «Միայն մեկ՝ հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարների ուշադրությունը հրավիրելով վարկանիշային ցուցանիշների բարելավման ուղղությամբ միջոցառումների ակտիվացման, արդյունքները հանրությանը ներկայացնելու անհրաժեշտության վրա: Վարչապետը արժևորել է հայրենական արտադրողի դերը, նրանց դրսևորվելու հնարավորությունների ստեղծման ու աջակցության կարևորությունը:
Անդրադառնալով «Ժամանակովոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի: Դա ընդունեք հիմք, - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմելով, վարչապետը շարունակել է. «Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի»:
Նմանատիպ նյութեր
26928 դիտում
23:37 02-12-2017
Սերգեյ Լավրով. ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև պատերազմ սկսվելու դեպքում կտուժեն Ճապոնիան և Հարավային Կորեան
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին