917 դիտում
16:30 30-10-2014
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը:
Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բարձր է գնահատվել ծավալված համագործակցությունը: Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից և իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ:
Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընթացքը: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ մի շարք առանցքային ոլորտներում նախաձեռնած ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բարելավել գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրումներ ներգրավել և տնտեսական աճ ապահովել:
Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ մեր երկրի տնտեսության զարգացման տեմպը կպահպանվի և ողջունել այդ նպատակով տարվող քաղաքականությունը: Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել համայնքների զարգացման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և վերահաստատել ԱՄՆ-ը պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել գործադիրին բարեփոխումների իրագործման գործում:
Նմանատիպ նյութեր
1937 դիտում
10:01 27-03-2019
Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում կքննարկի հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները․ «Ամերիկայի ձայն»
935 դիտում
16:10 12-02-2014
ՀՀ վարչապետը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»