211652_close_icon

Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհը, որով ամեն օր անցնում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, բարձիթողի վիճակում է. բազմաթիվ ավտոմեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության, փոսերի պատճառով դառնում են ոչ պիտանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count21164 դիտում article-date 19:30 06-04-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ու Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում և մարզերում հսկայական աշխատանքներ են իրականացրել ճանապարհաշինության ոլորտում։

Ասֆալտապատվել են անգամ գյուղամիջյան այնպիսի ճանապարհներ, որտեղ ասֆալտ կատարվել է սովետական տարիներին։ Իսկ ստեղծվել են նոր ճանապարհներ, որոնք չեն եղել սովետական տարիներին։

 Ջրվեժ թաղամասից դեպի Ձորաղբյուր տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, որը նաև օգտագործվում է զբոսաշրջիկների կողմից Գառնի-Գեղարդ հասնելու համար, մի քանի ամիս է՝ գտնվում է անմխիթար վիճակում։

Ճանապարհաշինարարները հին ասֆալտը հեռացրել են, սակայն չգիտես ինչու, երևի թե մոռացել են, որ այն պետք է ասֆալտապատվի։

Այդ մի քանի կիլոմետրանոց հատվածում անձրևային օրերին ցեխ է, քամու ժամանակ էլ՝ փոշի։

Իսկ եղել են դեպքեր, որ վարորդների ավտոմեքենաները կոտրվել են և դրա մեղավորը ճանապարհը վերակառուցող կազմակերպությունն է։ Թե որ կազմակերպությունն է, անհայտ է, քանի որ խախտվել է նաև ավարտին հասցնելու օրը, տեղադրված չեն ցուցանակներ, իսկ վարորդներն էլ, երբ իրենց ավտոմեքենաները կոտրում են այդ հատվածում, ամենաքաղցր խոսքերով են հիշում պատասխանատուներին։

Արդեն գաղտնիք չէ, որ տարվա այս եղանակին զբոսաշրջիկների հոսքը դեպի Գառնի-Գեղարդ շատանում է, ու զբոսաշրջիկներն իրենք էլ են տեսնում, թե ինչ «իդեալական» ճանապարհով են հասնում իրենց նախընտրելի վայր։

Շտապօգնության մեքենաների մասին էլ կարելի է առանձին խոսել, քանի որ ըստ հարևանությամբ ապրող բնակիչների, եղել են դեպքեր, որ շտապօգնության ավտոմեքենաները նույնպես վնասվել են։

Մի քանի բնակիչներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այս ճանապարհով են երթևեկում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավոր Հրաչյա Հոկաբյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր