211652_close_icon

Պաշտոնական. Ռաուլը երկարատև պայմանագիր է կնքել «Նյու-Յորք Կոսմոս»-ի հետ

views-count1828 դիտում article-date 21:42 30-10-2014
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը երկարատև պայմանագիր է կնքել «Նյու-Յորք Կոսմոս» ակումբի հետ, տեղեկացնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: 37-ամյա իսպանացին նաև կկատարի թիմի երիտասարդական թիմի տեխնիկական խորհրդատուի պարտականությունները: Ռաուլի նախկին ակումբը քաթարական «Ալ-Սադդ»-ն էր, որի կազմում հանդես էր գալիս 2012 թվականից սկսած:

Նմանատիպ նյութեր