211652_close_icon
views-count1242 դիտում article-date 14:59 31-10-2014

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդին զրկեցին մի շարք լիազորություններից

Վրաստանի խորհրդարանն այսօր 3-րդ ընթերցմամբ հաստատեց «Ազգային անվտանգության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը, հաղորդում է Georgia Online-ը: Համաձայն այդ փոփոխությունների՝ այսուհետ Վրաստանի ԱԱԽ-ն, որը գլխավորում է երկրի նախագահը, զրկվում է նախկինում ունեցած իր մի շարք լիազորություններից: Օրինագծին կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 80-ը, դեմ՝ 21-ը: Նշենք, որ ըստ Վրաստանի Սահմանադրության՝ նախագահը կմնա այդ կառույցի գլխավոր հրամանատար: Նախագահի բոլոր իրավական ակտերը, որոնք անմիջականորեն կապված են Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանկամ ռազմական ու արտակարգ իրավիճակի հետ, չեն համաձյնեցվի վարչապետի հետ: Միևնույն ժամանակ վարչապետը հանդիսանում է ԱԱԽ-ի մշտական անդամ և մասնակցում կառույցի բոլոր աշխատանքներին: Նոր փոփոխությունների համաձայն՝ այդ երկրի ԱԱԽ-ն կորցնում է ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը լուծելու իրավունքից, եթե դրանք անմիջականորեն պաշտպանության ոլորտին չեն վերաբերում: Խորհուրդն այսուհետ կգնահատի պաշտպանության ոլորտի իրավիճակը, այլ ոչ երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները: Բացի այդ, այն այլևս չի զբաղվի ազգային անվտանգության հայեցակարգի մշակմամբ, դրանով կզբաղվի կառավարությունը, կառույցը զրկվում է կոռուպցիայի դեմ պայքարի և իրավապահների գործողությունների ռազմավարության մշակման իրավունքից: Եվ վերջապես, այն կորցնում է ռազմական դրության ժամանակ երկրի տարբեր հատվածներում նախագահի ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից:

Նմանատիպ նյութեր