Մարությանին ու Նարե Սոսեին զրկեցին մանդատից / Ալիևը Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ ընտրեց /Նիկոլ$0
Հայկ Մարությանին, Նարե Սոսեին և Սոնա Աղեքյանին զրկեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու մանդատից։ Եվս երկու ընդդիմադիրների դեմ, որոնց "Քաղաքացիական պայմանագիր" և "Հանրապետություն" կուսակցությունները Վարդան Ղուկասյանի ֆռակցիայի երկու անդամների հետ մեկտեղ նույնպես ցանկանում էին մանդատից զրկել՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, առայժմ թողեցին ավագանիում։ Մինչ Երևանի քաղաքապետարանում կոտրում են ընդդիմադիրներին, Ադրբեջանում այսօր (2024 թ․ փետրվարի 7-ին) արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Այդ ընտրությունները բոյկոտեցին ադրբեջանի ընդդիմադիրները, իսկ միակ թեկնախու Ալիևը ինքն իրեն ընտրեց հայերից դատարկված Ստեփանակերտում։ Պարույր Հայրիկյանը իրավաբաններին կոչ է արել բոյկոտել Ալիևի թելադրած նոր Սահմանադրությունը, որով Փաշինյանը առաջարկել է լուծարել Հայաստանի 3-րդ Հանրապետությունը։ Նիկոլի ընտանեկան "Հայկական ժամանակ" թերթի կայքէջը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի ունեցվածքի հայտարարագիրը, ըստ որի ընտանիքում Փաշինյանը ոչինչ չունի, իսկ գույքի և փողի տեր են միայն Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը։ Այս թեմաներն են քննարկել լրագրողներ Նարինե Կիրակոսյանն ու Արմեն Հակոբյանը "Մեկ թեմայի շուրջ" հաղորդման հերթական թողարկմանը։