1601 դիտում
18:05 31-10-2014
Հայ հանդիսատեսը տպավորված է չինացի կոմպոզիտորի ստեղծագործությունից եւ ջութակահարի կատարումներից
Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում էկրանների վրա ցուցադրվում էին Արշիլ Գորկու եւ
Երվանդ Քոչարի ստեղծագործությունները։ Առիթը Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում եւս համերգն
էր, որը նվիրված էր աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 եւ անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-
ամյակներին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան ջութակահար Նին Ֆենը
(Չինաստան) եւ դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։
Համերգային ծրագրում՝ Պյոտր Չայկովսկի՝ Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով (հայաստանյան
պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, մենակատար՝ Նին Ֆեն, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ Սիմֆոնիա
Condor Heroes (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ։
Նին Ֆենը աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար է։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նավագխմբի հետ
համագործակցության փորձ արդեն ունի։ Հայաստանում է 3-րդ անգամ։ Նին Ֆենը սովորել է Սիչուանի կոնսերվատորիայում եւ Լոնդոնի
Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Բազում մրցույթների դափնեկիր Նին Ֆենը նաեւ 2006թ. Պագանինիի անվան միջազգային
մրցույթի հաղթող է։ Նրա վերջին համագործակցություններից կարել է առանձնացնել Բուդապեշտի փառատոնային նվագախմբի,
Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Հոնկոնգի ֆիլհարմոնիկի, Բեռլինի կոնցերտհաուսի նվագախմբի հետ
ելույթները։ 2014-2015 համերգաշրջանում Նին Ֆենը Հոնկոնգի ֆիլհարմոնիկի հետ կմեկնի հյուրախաղերի Եվրոպա, առաջնաելույթ
կունենա Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ։
Ֆու-Տոնգ Վոնգը ավարտել է Քենթի պետական համալսարանը (ԱՄՆ)։ Նա դասավանդում է ջութակ, ներկայանում է նաեւ
որպես կոմպոզիտոր եւ դիրիժոր։ Դասավանդել է Թայվանի Արվեստի ազգային ինստիտուտում, իսկ 1983-ին հանդես եկել որպես United
Experimental նվագախմբի կոնցերտմայստեր։ Ֆու-Տոնգ Վոնգը եղել է Թայվանի տեխնոլոգիական համալսարանի երաժշտության
ֆակուլտետի պրոֆեսոր։ Գրել եւ հրատարակել է վոկալ եւ նվագախմբային բազում ստեղծագործություններ։ Վոնգի աշխատանքները
կատարվում են ամբողջ աշխարհում։
Չինացի երաժիշտները բարձր գնահատեցին Արամ Խաչատրյանի արվեստը եւ այն փաստը, որ Հայաստանում անցկացվում են
խաչատրյանական փառատոներ։
Հանդիսատեսը տպավորված էր չինացի կոմպոզիտորի ստեղծագործությամբ եւ ջութակահարի կատարումներից, ինչի վկայությունը
չդադարող ծափերն էին եւ հանդիսատեսի կարծիքները։ «Ինձ շատ դուր եկավ Նին Ֆեն ելույթը: Արդեն 3-րդ անգամ է, որ Հայաստանում
լսում եմ նրա կատարումները եւ կարող եմ ասել, որ տարեցտարի ավելի գեղեցիկ ու հոգեթով են դառնում նրա հնչյունները»,- մեզ հետ
զրույցում ասաց Լուսինե Գրիգորյանը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական երիտասարդական
նվագախմբի եւ ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով։
Նմանատիպ նյութեր
2897 դիտում
17:18 10-01-2020
Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3153 դիտում
23:28 20-02-2020
Գերմանացի դիրիժորը տպավորված է Կամերային նվագախմբի և երգչախմբի կատարումներից
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»