945 դիտում
20:02 31-10-2014
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարարության կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր բնութագիրը
2015 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 10 մլրդ 25 մլն 500 հազար դրամ , որից` 7 մլրդ 560 մլն 700 հազար դրամ (բյուջետային ծրագրերի համար, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրին նախատեսվում է ուղղել 2 մլրդ 464 մլն 800 հազար դրամ :
2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված կլինի ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատչելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբարենպաստ պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման և նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված հետևյալ ծրագրերը.
Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխատակազմերի պահպանման ծախսերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 641 մլն 600 հազար դրամի ընթացիկ ծախսերի իրականացում, որը ուղղվում է նախարարի և նախարարության աշխատակազմի պահպանությանը (նախարարի աշխատակազմի աշխատողների թիվը կազմում է 24, իսկ նախարարության աշխատակազմի աշխատողների թիվը 124 հաստիքային միավոր):
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
12:32 07-10-2014
Հրապարակվել է հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»