916 դիտում
18:00 04-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրերը
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ,
Հարգելի գործընկերներ,
2016 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախա¬տեսված է հատկացնել 14 մլրդ 404 հազար դրամ, որից` 8 մլրդ 176 մլն դրամ բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության համար, իսկ վարկային ծրագրերին նախատեսվում է ուղղել 5 մլրդ 825 մլն դրամ: Ընդ որում, բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության ծախսերը մնացել են անփոփոխ, նախատեսված միջոցների ավելացումը պայմանավորված է վարկային ծրագրերին հատկացվող միջոցների աճով:
2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես` բար-ձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրա¬կանաց¬մանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրս¬ների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատ¬չելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում նպատակային ծրագրերի համա¬ֆինանսավորման միջոցով՝ ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված հետևյալ ծրագրերը.
Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխա¬տակազմերի պահպանման ծախսերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 638 մլն 916 հազար դրամի ընթացիկ ծախսերի իրականացում, որն ուղղվում է նախարարի և նախարարության աշխա¬տակազմի պահպանությանը:
- Ըստ առանձին ծրագրերի նախատեսվում է հետևյալ աշխատանքների իրականացումը՝
• Բուսաբուծական մթերքների երաշխավորված բերքի ստացման նախա-դրյալների ստեղծմանն է ուղղվում «Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջո¬ցա¬¬ռումների ծրագիրը»:
• Ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտա-գործման նպատակով և երաշխավորված բերքատվության ապահովման նախա¬դրյալների ստեղծման համար կարևորվում է «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բար¬ձրացման միջոցառումների ծրա¬գիրը»:
Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 71 մլն 337 հազար դրամ:
Նախատեսվում է 75 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանա¬կության հողատարածքների վրա ագրոքիմիական դաշտային հետա¬զոտությունների իրականացում։ Կիրականացվի 64 հազ. փորձա¬նմուշների լաբորատոր փորձաքննություն: Կկազմվի և 170 համայնքների կհանձնվի ագրոքիմիական քար-տեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտա¬կանորեն հիմնավորված երաշ-խավորագրեր։
• «Գյուղատնտեսական կենդա¬նիների պատվաստումների ծրագրի» իրականացմանը նախատեսվում է ուղղել 1 մլրդ 214 մլն դրամ: Այդ թվում պատվաստուկների, ախտորոշիչ և ախտահանիչ նյութերի ձեռք բերմանը կուղղվի 594 մլն դրամ, իսկ համայնքներում գործող 650 անասնա¬բույժների վարձատրությանը` 620 մլն 476 հազար դրամ:
Կիրականացվեն գյուղատնտեսական կենդանիների առավել վտան¬գավոր հիվանդությունների 8 կանխարգելիչ և 2 ախտորոշիչ միջոցառում: Ընդհանուր վերցրած՝ կիրականացվի շուրջ 9 մլն կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառում:
• «Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագիր»:
Վերջինիս իրականացմանը նախատեսվում է ուղղել 397 մլն 299 հազ. դրամ:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝ հանրապետության մարզերում ագրարային ոլորտի տնտեսավարող սուբյեկտ¬ներին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովում, նոր տեխնոլո¬գիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացում, դաշ¬տային ուսուցումների և փորձացուցադրական աշխատանքների կազմա¬կերպում, լրատվական և տեղեկատվական, մարքեթինգային խորհրդա¬տվական ծառայությունների մատուցում:
• Գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր և կարանտին հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների մշակման համար կարևորվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսա¬-սանի¬տարիայի ոլորտներում ծառայու-թյունների մատուցում ծրա¬գիրը»:
Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղ¬ղել 135 մլն 239 հազ. դրամ և ակնկալվում է իրականացնել հետևյալ միջոցա¬ռումները`
- հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակ¬¬¬վա¬ծության արեալի ճշտում, գյուղատնտեսական նշանակության հողա-տես¬քերում կատարված դիտարկումների իրականացում 250.0 հազ. հեկտարի վրա։
- կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովում, կեն¬դա¬նիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպա-նություն հանրապետության 915 համայնքներում։
• «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա-դրույքների սուբսիդավորման ծրագրի» շարունակում:
Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 1 մլրդ 163 մլն դրամ:
Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի հանրա-պետության 915 համայնքներում: Կսուբսիդավորվի վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Վարկերը տրամադրվում են հայկական դրամով, բացի տոկոսադրույքի մատչելի լինելուց ծրագրով սահմանված է նաև այլ արտոնյալ պայմաններ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսադրույքի վճարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ առնվազն 6 ամիս:
Ծրագրի իրականացմամբ վարկերի մատչելիության բարձրացումը հնարավորություն կտա լուծել գյուղատնտեսությունում տնտեսվարողների առջև ծառացած մի շարք խնդիրներ, նախադրյալներ կստեղծվեն արտա¬դրության ծավալների ավելացման և ոլորտի զարգացման համար:
• 2016 թվականին շարունակվելու է «Անտառա¬պահպանական աշխա¬տանք¬¬ների ծրագիրը»:
Ծրագրի իրականացմանն է նախատեսվում ուղղել 1 մլրդ 201 մլն դրամ: Կիրականացվի ավելի քան 344 հազ. հեկտար անտառային տարածքների պահպանություն:
Պետական բյուջեով նախատեսված միջոց¬ներն ամբող¬ջությամբ ուղղվում են անտառային տնտեսության աշխատողների աշխա¬տավարձի ապահովմանը:
Վերջին տարիներին ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կրճատվել է անտառների ապօրինի հատումները և անտառային հրդեհները:
• «Անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրա¬գիր»: Վերջինիս նախա¬¬տեսում է ուղղել 54 մլն 656 հազ. դրամ:
Ծրագիրն ուղղված է հանրապետությունում անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտա¬ռածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառ¬վերա¬կանգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասա¬տուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերա¬բերյալ տվյալների հավաքագրմանը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել 300.0 հազ. հա անտառային տարածքների, ինչպես նաև 70.0 հազ. հա արգելոցների ու ազգային պար¬կերի ուսումնասիրություններ և դիտարկումներ:
- 2016 թվականին, նույնպես, կարևորվելու են գյուղատնտեսությունում օգ¬տա-գործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացման ծրագրերը: Այս ուղղությամբ իրականացվելու է.
• «Պետական աջակցություն գյուղատնտեսական hողոգտա¬գոր¬ծողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարար-տանյութերի ձեռք բերման ծրագիրը»:
Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 2 մլրդ 760 մլն դրամ սուբսիդիա:
Հաշվարկը կատարված է՝ հիմք ընդունելով 2015 թ. իրականացված ծրա¬գրի ծավալները, որոնք, սակայն, ՀՀ մարզպետարաններից ներկայաց¬ված վճա¬րու¬նակ պահանջարկի հիման վրա կարող են փոփոխության ենթարկվել: Ներկայումս հանրապետության մարզպետա¬րաններից պահանջարկը ճշգրտ¬վում է:
Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական հողօգտագործողներին, մատչելի գներով, ապահովել վճարունակ ամբողջ պահանջարկը ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի նկատմամբ, ընդ որում՝ ազոտական պարարտանյութի 50 կգ մեկ պարկը կտրամադրվի 6000 դրամով, իսկ ֆոսֆորական և կալիումականը 7000 ական դրամով:
Ծրագրից հնարավորություն ունեն օգտվելու հանրապետության բոլոր հողօգտագործողները:
• Ռեսուրսների մատչելիությանն ուղղված հաջորդ ծրագիրը «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողոգտա¬գոր¬ծողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման ծրագիրն» է:
Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 330 մլն դրամի սուբսիդիա:
Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական հողօգտա-գործողներին, շուկայականից ցածր գներով, դիզելային վառելանյութի վճարունակ պահանջարկի ամբողջական բավարարում:
Տվյալ ծրագրից նույնպես հնարավորություն ունեն օգտվելու հանրա-պետության գյուղատնտեսությունում բոլոր տնտեսավարողները:
Առաջին ծրագիրը ավարտվում է 2016թ. ընթացքում և տվյալ տարում նախատեսվում է հատկացնել 964 մլն 105 հազ. դրամ:
2015թ. մեկնարկել և 2016թ. շարունակվելու է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը: Ծրագրի իրա¬կանացման համար 2016թ. նախատեսվել է հատկացնել 4 մլրդ 696 մլն դրամ:
Ծրագիրը կշարունակի համայնքներում իրականացնել արոտների արդյունավետ կառավարմանը և անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության 8 մարզում: Նախատեսված է մինչև 2019թ. ծրագիրն իրականացնել 100 համայնքում:
2016թ. նախատեսվում է իրականցնել հետևյալ աշխատանքները:
40 համայնքում կհիմնադրվեն «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 47 համայնքում կիրակա¬նացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներ: Կջրարբիացվի շուրջ 75 հազ. հա արոտ):
55 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին կտրամադրվի շուրջ 200 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` շուրջ 45 անիվավոր տրակտոր:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղա¬տնտեսական մթերքների արտա-դրության, վերամշակման, իրացման խնդիրների լուծմանը:
Նշվածի հետ մեկտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախա¬տեսված ծրագրերից բացի կիրականացվեն նաև այլ ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված ոլորտի առջև ծառացած հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը`
• Հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բար-ձրացմանը:
• Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծությանը և սերմապահովությանը:
• Անասնաբուծության տոհմային գործի կազմա¬կերպմանը, մաս¬նա¬վորապես՝ գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթե¬րա¬տու հատ¬կանիշների բարելավմանը:
• Տնտեսավարման ձևերի կատա¬րելա¬գործմանը, մասնա¬վորապես՝ գյուղա¬տնտե-սությունում կոոպերա¬ցիայի, տնտե¬սա¬վարող¬ների համա¬տեղ գործու¬նեության խթա¬նման մեխա¬նիզմների ներդրման միջոցով՝ ար¬տա¬դրության արդյունա-վետության բար¬ձրացմանը: «Գյուղատնտեսական կոոպե¬րա¬տիվների մասին» ՀՀ օրենքի ընդունմանը:
• Գյուղատնտեսությունում արդիական տեղնոլոգիաների ներդրմանը, մասնա-վորապես՝ կաթիլային ոռոգման, կարկտապաշտման ցանցաշերտե¬րի կիրառմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը:
• Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածությանը, մասնա¬վորապես՝ մատչելի պայման¬ներով գյուղատնտեսական տեխնիկայի մատա¬կարար¬ման աշխա¬տանքների շարունակմանը:
Այսպիսով, հակիրճ ներկայացվեց 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախա¬րարության կողմից իրականաց¬ման համար նախատեսված առաջ¬նահերթ անհրաժեշտ ծրա¬գրե¬րը, որոնք կնպատակաուղղվեն գյուղատնտեսությունում տնտեսավա¬րող¬ների գործու-նեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ճյուղի մրցու-նակության բար¬ձրաց¬մանը, արդյունքում` ոլորտի կայու¬նացմանն ու զար-գացմանը, պարենային անվտանգության ապահովմանը:
Շնորհակալություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
985 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր