211652_close_icon
views-count4022 դիտում article-date 17:07 01-11-2014

Սեյրան Օհանյանը՝ 17-ամյա Սմբատ Ցականյանին գերեզմանոցում սպանած ադրբեջանցի դիվերսանտների դատավարության մասին

Ադրբեջանցիների կողմից իրականացված հուլիսյան դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների դատավարությունն ընթանում է Արցախում՝ միջազգային նորմերին համապատասխան: Այս մասին այսօր ԵԿՄ վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը համոզմամբ՝ առաջին հերթին դատավարությունը վարում ենք միջազգային նորմերին համաձայն: «Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր նաեւ իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում առաջատարներից մեկն է տարածաշրջանում: Դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը կստանան պարտադիր»,-ընդգծեց նա: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի դիվերսանտների գործն արդեն դատարանում է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Իսկ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սմբատ ցակայնաի դին գտել էին Քարվաճառի գերեզմանների մոտ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:

Նմանատիպ նյութեր