4959 դիտում
10:35 30-09-2014
Ի՞նչ ընթացք ստացավ ադրբեջանցի դիվերսանտների կողմից գերեզմանոցում սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործը
Ադրբեջանցիների կողմից իրականացված հուլիսյան դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործը շուտով դատական քննության կառնվի: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ գործը քննվելու է իրենց մոտ՝ սանկցիան կա, սակայն դատական քննությունը սկսելու համար սպասում են նախաքննության ավարտին:
Մինչ այդ հայտնել էինք, որ Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործը պետք է հանգուցալուծում ստանա Եվրոդատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նա նշել էր, որ սեպտեմբերից կսկսեն զբաղվել այդ գործով: Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
17:07 01-11-2014
Սեյրան Օհանյանը՝ 17-ամյա Սմբատ Ցականյանին գերեզմանոցում սպանած ադրբեջանցի դիվերսանտների դատավարության մասին
7035 դիտում
16:22 03-12-2014
Հայաստան ներխուժած և 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցի դիվերսանտների դատաքննությունն ավարտվեց
5761 դիտում
12:30 01-09-2014
Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը
Այս բաժնից
997 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
673 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
583 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը