211652_close_icon
views-count2257 դիտում article-date 09:21 02-11-2014

Շարունակվում են Ծաղկաձորում ընթացող ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները

ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում շարունակում են ընթանալ «Հայաստանը աշխարհքաղաքական համատեքստում» խորագրով վերապատրաստման դասընթացները: Ծրագրի երկրորդ օրը բավականին հագեցած էր: Երիտասարդները մասնակցեցին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սամվել Մանուկյանի դասախոսությանը` «Ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարումը Հայաստանի հասարակությունում»: Վերջինիս ընթացքում առաջադրվեցին հետևյալ հիմնական հարցերը` ինչու° է պետք կառավարել հայ հասարակության ինտեգրացիոն դիրքորոշումները, ինչպիսի°ն է Հայաստանում ինտեգրացիոն կողմնորոշումների իրավիճակը , որո°նք են փոփոխության միտումները և ինչպե°ս է հնարավոր կառավարել գործընթացը: Այս հարցերի քննարկման ընթացքում փորձագետը երիտասարդներին ներկայացրեց հայ հասարակության տարբեր շերտերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, խոսեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա հակասությունների և դրանք պայմանավորող գործոնների մասին, ծանոթացրեց ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման մաթեմատիկական մոդելներին: Ամփոփելով դասախոսությունը եզրակացության տեսքով`փորձագետը երիտասարդ ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց լրջորեն ուսումնասիրել հայոց և համաշխարհային պատմությունը, հատկապես 18-րդ դարից սկսած, առաջարկեց որոշակի լուծումներ կառավրման արդյունավետությունն ապահովելու համար: Դասախոսության ավարտից հետո երիտասարդները հանդիպեցին ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ալեն Ղևոնդյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկման առանցքային հարցերն էին` իշխանությունը, դրա բովանդակությունն ու անհրաժեշտությունը, լիդերությունը և քաղաքական էլիտան: Պարոն Ղևոնդյանի դիտարկումնրը ամբողջականացրին երիտասարդների ունեցած գիտելիքներն ու պատկերացումները վերոնշյալ հասկացությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք պրն. Ղևոնդյանի հետ անցկացված հարցազրույցից մի հատված. -Պարոն Ղևոնդյան, որքանո°վ եք կարևորում նմանատիպ դասընթացների կազմակերպումը երկտասարդության շրջանում: -Նման դասընթացները շատ կարևոր են, քանի որ երիտասարդները պետք է բարեկրթվեն, լինեն պրոֆեսիոնալ, որովհետև ենթադրվում է, որ նրանք հետագայում գործունեություն են իրականացնելու կառավարման տարբեր օղակներում: -Ինչպիսի° պոտենցիալ ունի ներկայիս երիտասարդությունը աշխարհաքաղաքական զարգացումների գործընթացում: -Հայ երիտասարդները շատ տարբեր են, կան և' ակտիվներ, և' պասիվներ: Բայց ընդհանուր առմամբ նրանք ներկայումս բեղուն գործունեություն են ծավալում: Հետաքրքիր մի տենդենց կա.այն երիտասարդները, ովքեր սովորում են արտերկրում, հիմնականում վերադառնում են հայրենիք և փորձում հնարավորինս մասնակից լինել երկրի զարգացման գործում: Օրվա վերջում երիտասարդները այցելեցին Կեչառիսի վանական համալիր:

Նմանատիպ նյութեր