1692 դիտում
14:25 03-11-2014
Չիլիացի բռնակալ Ավգուստո Պինոչետտի թոռը պայքարելու է նախագահի պաշտոնի համար
Չիլիի հանգուցյալ ղեկավար Ավգուստո Պինոչետտի թոռը՝ նախկին կապիտան Ավգուստո Պինոչետ Մոլինան, պատրաստվում է նոր քաղաքական կուսակցություն ստեղծել, որը կոչվելու է «Հանուն իմ հայրենիքի» և մասնակցել 2017 թվականին Չիլիում կայանալիք նախագահական ընտրություններին,տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Կուսակցություն ստեղծելու բոլոր պայմանները: Գրանցումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ նախկին բռնակալի ծննդյան 99-րդ տարեդարձի օրը«,-այսպես է գրում la Tercera պարբերականը:
Ենթադրվում է, որ Պնոչետտ Կրտսերի նոր կուսակցության կազմում կընդգրկվեն աջ ծայրահեղական «Անկախ ժողովրդավարական միության» նախկին անդամները, ովքեր փաստացիորեն քարոզում էին Պինոչետի գաղափարները:
Կուսակցությունը հանդես է գալու բժշկության մեջ մարիխուանայի կիրառման օգտին, սակայն դեմ՝ նրա օրինականացմանը, ինչպես նաև հօգուտ աբորտների (բժիշկների թույլտվութհյամբ), համասեռամոլների քաղաքացիական ամուսնությունների, սակայն դեմ՝ նրանց պաշտոնական ամուսնություններին:
Պինոչետտի թոռը հեռացվել է զինվորական ծառայությունից նրա համար, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին իր պապի թաղմանը հայտարարել է, որ կողմ երկրում ռազմական հեղաշրջում անցկացնելուն, քնաի որ իր պապն այդ կերպ կարողացավ իշխանության գլուխ գալ:
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
12:51 16-11-2023
Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո Բայդենը նորից նրան բռնակալ է անվանել
11146 դիտում
11:46 29-06-2015
Չիլիացի ֆուտբոլիստը իր ստոր արարքի համար արժանի պատիժ ստացավ. տեսանյութ
18601 դիտում
16:34 17-06-2017
Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստի դեմ գործ են հարուցել՝ չիլիացի մարզական լրագրողին խաբելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
736 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
766 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում