211652_close_icon
views-count1461 դիտում article-date 16:30 03-11-2014

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը չի բացառել Բազելում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հունգարիայի արտգործնախարար և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կարող է մինչև տարվա վերջ նոր հանդիպում տեղի ունենալ իր և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև: Ինչպես հաղորդում է Apa գործակալությունը, հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին՝ Բազելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մամեդյարովն ընդգծել է, որ հոկտեմբերի 27-ին նախագահական մակարդակով անցկացված փարիզյան հանդիպումները եղել են լայնածավալ, որոնք ևս մեկ քայլ են դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Դեռ չհամաձայնեցված պահեր կան: Այս հակամարտությունը չի կարող կարգավորվել 1 օրում: Մենք պետք է շարունակենք քննարկել որոշ հարցեր, իսկ նյույորքյան հանդիպումը կլինի այդ շարունակությունը»,-ասել է Մամեդյարովը:

Նմանատիպ նյութեր