211652_close_icon
views-count11532 դիտում article-date 19:24 03-11-2014

Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը բարկացել է գեներալի հասցեին հնչեցված որոշ գնահատականներից

Որոշ «չակերտավոր» կարծիք հայտնողների, ովքեր իրենց իրավունք են վերապահում խոսել երկրապահի և զորավար Մանվել Գրիգորյանի մասին առանց դրա իրավունքն ունենալու, ես նրանց համարում եմ թուրքեր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական, անհետ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանը: [b]-Պարոն Թումանյան, հանրակրթական դպրոցներում 2014-15 ուս.տարում պատանի երկրապահ ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը հասարակության մեջ չընդունվեց: Դուք նաեւ անհետ կորած ազատամարտիկի եղբայր եք: Այդ ուսումնական ձեռնարկը ինքներդ ինչո՞վ եք կարեւորում: [/b] -Որպես երկրապահ, որպես ազատամարտիկ ինձ համար ողջունելի է, ես դրա համար մեծ հպարտություն եմ ապրում: Ուրախ եմ, որ մեր ընկերոջ, մեր Սպարապետի երազանքն իրականացրեցինք: Դա մեր Սպարապետի նպատակն էր, որը նա հնչեցրեց 3-րդ համագումարում: Բոլորն էլ գիտեն, դա իր երազանքն էր, որ դեռ դպրոցից երեխան պետք է իմանա որտեղից է գալիս և ուր է գնում: Փառք Աստծո, այսօր մեր զորավար Մանվել Գրիգորյանի շնորհիվ 3 նախարարների համագործակցության արդյունքում 2 օր առաջ տեղի ունեցավ ուղեցույցի շնորհանդեսը: Ինչ վերաբերում է որոշ «չակերտավոր» կարծիք հայտնողների, որոնք իրենց իրավունք են վերապահում խոսել երկրապահի և զորավարի մասին առանց դրա իրավունքն ունենալու, ես նրանց համարում եմ թուրքեր: Նրանք կատարում են Ադրբեջանի կամ Թուրքիայի հանձնարարությունները, ես նրանց համարում եմ ծախված մարդիկ, որովհետև, երբ մարդը կարող է խեղաթյուրել երկրապահին կամ զորավարին, ուրեմն նա թուրք է: Ես ցավում եմ, որ մեր երկրում մենք այս կարգի մարդկանց համար ենք արյուն թափել: [b]-Կարծիք է նաեւ ստեղծվել, թե այսօր երկրապահին անդամագրվածները կռվողներ չեն ...... [/b] - Շատ սխալ կարծիք է, քանի որ դա այդպես չէ: Այդ ասողները, երևակայիր, շատ հեռվից կամ ընդհանրապես գաղափար չունեն երկրապահի մասին: Դա այդպես չէ. այն կռվողները, ովքեր կենդանի են մնացել, երկրապահի շարքերում են: Այն մարդիկ, ովքեր այստեղ-այնտեղ պատերի տակ կանգնած խոսում են, ես խորհուրդ կտայի գոնե մեկ անգամ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ լինել Արցախում. Այդ ժամանակ տեղում ամեն ինչ կհասկանային: Ես միանշանակ հայտարարում եմ, որ բոլոր կռված տղերքը «Երկրապահ»-ում են: Կռվի ժամանակ, դա Վազգենն էլ է ասել, ամենամեծ ազդեցությունն ունեցել է երկրապահը: [b]- Սերժ Սարգսյանի և երկրապահի համագործակցության մասին ի՞նչ կասեք: [/b] -Մեր գերագույն հրամանատարը միանշանակ նույն երկրապահն է, այն տղան է, որը սկսել է կռվել պատերազմի առաջին իսկ օրվանից: Նա այսօր բոլոր կռված տղերքի հետ է և նրանց կողքին: Այդ համագործակցությունը բխում է ազգի, ժողովրդի շահերից ելնելով: Այդ համագործակցությունը ոչ թե պայքարում է ինչ-որ բանի դեմ, այլ պայքարում է, որ մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունն ունենա այն հաջողությունը, այն երկիրը, որտեղ մարդիկ կապրեն ապահով և խաղաղ: Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր