1374 դիտում
12:00 05-11-2014
Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը արգելափակման վտանգի առաջ է հայտնվել
Եվրախորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կարող է հրաժարվել աջակցել Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացին, հաղորդում է Mignews-ը:
Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագրի վավերացման արգելքի պատճառ կարող են հանդիսանալ Վրաստանի քաղաքական շրջանակներում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, մասնավերապես պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրի ՊՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները:
Եվրոպայի խոշորագույն քաղաքական կուսակցության անդամներից մեկի խոսքով՝ կուսակցությունը պատրաստ է աջակցել համաձայնագրի վավերացմանը, սակայն դա կլինի այն դեպքում, եթե Վրաստանի կառավարությունն աչալրջություն և զգուշություն ցուցաբերի և հրաժարվի ընտրական «արդարադատությունից»:
«ԵՄ անդամ պետությունները պետք է ճնշում գործադրեն Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք խուսափեն երկակի ստանդարտների կիրառումից ոչ միայն դատական համակարգում, այլ նաև քաղաքական հետապնդման տեսանկյունից»,-նշել է նա:
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
11:00 13-06-2014
ԵՄ-ի հետ ստորագրվելիք ասոցացման համաձայնագիրը պետք է Վրաստանի ազգային գաղափարը դառնա. Բառոզու
1075 դիտում
12:54 18-07-2014
Այսօր Վրաստանի խորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
1028 դիտում
09:55 27-11-2014
Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
Այս բաժնից
550 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
520 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
583 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով