211652_close_icon
views-count1085 դիտում article-date 09:55 27-11-2014

Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը

Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է TASS-ը: Բացի Վրաստանից, վավերացվել են նաև ԵՄ-ի հետ Մոլդովայի և Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրերը: Շվեդիայի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագրերն ուղղված կլինեն հասարակության որակյալ ղեկավարումն ապահովմանը, տնտեսության վերականգնմանը և աճին: Բացի այդ, ստորագրված պայմանագրերը նախատեսում է ԵՄ-ի անդամ պետությունների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցություն, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտիների ստեղծում: Ըստ Շվեդիայի խորհրդարանի՝ այս համաձայնագրերը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կայուն զարգացման կարևորագույն քաղաքական ազդանշաններ են:

Նմանատիպ նյութեր