15992 դիտում
15:38 05-11-2014
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է «մերկացնել» Սարգիս Հացպանյանին և «թողնել նրան առանց շապիկի»
Սարգիս Հացպանյանը քաղաքական հոգեվարքի մեջ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ արձագանքելով իրեն ուղղված հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի քննադատություններին: Վերջինս մեղադրում է Արագած Ախոյանին Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության դեմ պայքարող հանրահայտ թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչիին Հայաստանում Գեւորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի Կաթողիկոսի անվան հուշամեդալով պարգեւտրելու համար:
«Նա նման հայտարարությամբ հայ քրդական կոնֆլիկտ է հրահրում՝ մոռանալով, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրում է 2-4 միլիոն հայություն: Պատկերացնու՞մ եք՝ հայտարարում է, թե իբր Բեշիկչին հակահայ բաներ է արել ու մենք նրան մեդալով ենք պարգեւատրում: Բայց այս գործում լուրջ մարդիկ կան ներգրավված, փայլուն մասնագետներ, ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատու հայտարարությամբ հանդես գալ: Եթե նա շարունակի նման անպատասխանատու հայտարություններով հանդես գալ, մենք խոսուն փաստեր ունենք եւ դրանք ներկայացնելով «մերկացնելու» եմ Սարգիս Հացպանյանին ու թողնեմ «անշապիկ: Իսմայիլ Բեշիկչիին Հայաստանում Գեւորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի Կաթողիկոսի անվան հուշամեդալով պարգեւատրելու հանգամանքը Թուրքիայում քննադատել են երեք ազգայնական թերթեր եւ նրանց թվին ավելացավ նաեւ Սարգիս Հացպանյանը»,- ասաց ԱԺ պատգամավորը եւ ավելացրեց, որ Սարգիս Հացպանյանը Թուրքիայի հետ հարցերին շատ խանդոտ է վերաբերվում, հետեւաբար անիմաստ տեղը «կացինը առել, ընկել է իրենց հետեւից»:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Արեւմտահայոց Ազգային համագումարի պատվավոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության դեմ պայքարող հանրահայտ թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչիին հրավիրված ասուլիսում հանդիսավոր կերպով շնորհել էր Գեւորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի Կաթողիկոսի անվան հուշամեդալ: Պատգամավորն իր խոսքում նշել էր, որ Իսմայիլ Բեշիկչիին ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արեւելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում: Քուրդ եւ թուրք այլ մտավորակններ եւս հուշամեդալների էին արժանացել:
Պատգամավորը նաեւ ընդգծել էր, որ նման որոշում կայացվել է Արեմտահայոց ընդհանուր ժողովում: Իսմայիլ Բեշիկչիին էլ իր խոսքում նշել էր, որ ամբողջ աշխարհում այդ օրինակն է բերում, որ առաջին ցեղասպանությունը իրականացվել է 1915-ին եւ այն եղել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: «1939 թ-ին, երբ Հիտլերը պատրաստվում էր հրեաների հանդեպ ցեղասպանություն իրականացնել, այդ ժամանակ որոշ գերմանացի մտավորականներ դեմ դուրս եկան եւ քննադատեցին նրան՝ ասելով, որ դրանով համաշխարհային քաղաքական դաշտում վատ իրավիճակի մեջ կհայտնվեն: Սակայն Հիտլերը պատասխանել է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ, ո՞վ իմացավ այդ մասին կամ ո՞վ Օսմանյան կայսրությանը մի բան ասաց եւ պատժեց»,- ավելացրել էր Բեշիկչին:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
15:47 27-04-2015
ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է մշակութային ծրագրեր իրականացնել Արևմտյան Հայաստանում
8365 դիտում
10:39 25-01-2018
ՊՆ-ն չի՞ ստացել Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու դիմում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից