5691 դիտում
16:48 28-04-2015
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որ «ռազբորկան» չի ցանկանում թողնել թոռներին, ինչո՞ւ էր մի հարկի տակ մեկտեղել նախկին ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական պատգամավորներին ու ոչ միայն. լուսանկարներ
Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի նախաձեռնած «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի բացման արարողությանը ներկա էին թե նախկին ԲՀԿ-ական, թե ՀՀԿ-ական պատգամավորներ եւ թե մտավորականներ ու արվեստի գործիչներ:
Արագած Ախոյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է իրականացնել մշակութային ծրագրեր Արևմտյան Հայաստանում: Հիշեցնենք, որ Ա. Ախոյանը այն պատգամավորներից էր, ով առաջինը լքեց ԲՀԿ-ն եւ նրան հաջորդեցին շատերը, ովքեր եւս ներկա էին միջոցառմանը:
Հարցին, թե նախկին ԲՀԿ-ական պատգամավորներին ի՞նքն է հրավիրել, պատասխանեց, որ նրանք իր հետ են սկսել մտածել այս նախաձեռնության մասին, հետեւաբար այստեղ են՝ իր կողքին, և կուսակիցներ լինելուց բացի, նրանք ընկերներ են եղել եւ շարունակում են մնալ ընկերներ՝ անկախ նրանից՝ այսօր կուսակցական են, թե ոչ:
Անդրադառնալով բարեգործական հիմնադրամի նպատակին՝ նշեց, որ անձնական միջոցներով այլեւս անհնար է լայնածավալ աշխատանքներ կատարել, քանի որ այն մեծ թափ է ստանում եւ հույս հայտնեց, որ կգտնեն հայրենակիցների, ովքեր հասկանալով Արեւմտյան Հայաստանի հիմնախնդիրները, իրենց լուման կներդնեն: Ընդգծեց, որ շուրջ 5 միլիոն հայրենակիցներ հայացքները հառած սպասում են մեզ, որ նրանց նոր շունչ տանք, ինքնության խնդիր լուծենք:
ԱԺ պատգամավորը նաեւ շեշտեց, որ միայն մշակութային ծրագրեր են ներկայացվելու եւ այնպես, որ չխառնվեն Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին: 7 տարվա կատարված աշխատանքների մասին հրավիրյալներին վավերագրական ֆիլմ ներկայացվեց, որի ավարտից հետո ներկաները հիացմունքով ծափահարում էին:
Ֆիլմն իսկապես ազդեցիկ էր՝ կատարված աշխատանքներով, եւ խոսուն: Բայց այդ ամենով հանդերձ, նաեւ մեծ կարոտ կար ներառված, որը հուզեց բոլոր ներկաներին: Ինչպես թուրք գործիչներից մեկը նշեց, հայերը Արեւմտյան Հայաստան գնալու համար հրավերի կարիք չունեն, քանի որ իրենք են տան տերերը:
Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Արագած Ախոյանը այն քաղաքական գործիչներից է, ով չի սպասում հայ-թուրքական սահմանի բացմանը, այլ իր քայլերով, քայլ առ քայլ հատեց այդ սահմանը ու այսօր իրեն այնտեղ ոչ թե հյուր է զգում, այլ տանտեր: Եվ պատմական հայրենիք գնում է ոչ թե մենակ, այլ մեծ խմբով` հոգեւորականների, արվեստի, մշակութային գործիչների հետ միասին, քանի որ հայրենի հողը հայ աղոթքի, երգ ու պարի կարիք ունի: Ինչպես պատգամավորն է նշում, այնտեղ եւս գենետիկական, զգայական քաղց կա, հետեւաբար ամեն ինչ անում է հայի շունչը այնտեղ նորից արթնացնելու համար: Եվ հաճախ սիրում կրկնել, որ այն խնդիրը, որը մեր պապերն են մեզ ժառանգել, մենք չենք կարող մեր թոռներին ժառանգել:
«Այս ռազբոռկան չենք կարող մեր թոռներին թողնել»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ առաջարկելով կարոտով սպասելու փոխարեն քայլ առ քայլ հատել փակ սահմանը:
Նշենք, որ նա կատարված աշխատանքների համար Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի կողմից պարգեւատրվեց Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա հուշամեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
11951 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
15986 դիտում
15:38 05-11-2014
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է «մերկացնել» Սարգիս Հացպանյանին և «թողնել նրան առանց շապիկի»
28018 դիտում
15:33 19-02-2015
Առնետավազքը մեզ սազական չէ. ԲՀԿ-ն առաջինը լքած գործարար, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ իր քայլի մասին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին