211652_close_icon
views-count4401 դիտում article-date 17:09 05-11-2014

27-ամյա երիտասարդն ընկերոջ հետ ամուսնության նպատակով փախցրել է անչափահաս համագյուղացուն

27-ամյա Մհեր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր համագյուղացի, անչափահաս Է. Պապյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ազգական, 36-ամյա Արսեն Գրիգորյանի և քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, կազմակերպել են անչափահասի առևանգումը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 4 կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր