3547 դիտում
14:53 16-05-2015
Արմավիրի մարզում 24-ամյա Արմենը ընկերների հետ ամուսնության նպատակով անչափահասի է փախցրել, բայց տեղ հասնելուց հետո պարզել են, որ սխալմամբ հավանած աղջկա քրոջն են փախցրել
24-ամյա Արմեն Հասոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազիզ Սլոյանի և Մամե Մստոյանի հետ միասին Յուրիկ Աթարի Քոչարյանի դստեր` Ա. Քոչարյանի կամքին հակառակ, բռնություն գործադրելով` տան մուտքի դուռը հրել-բացելով և դրա հետևում գտնվող Ա. Քոչարյանի դիմադրությունը հաղթահարելով, ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող Յ. Քոչարյանի բնակարան, այսինքն՝ Արմեն Հասոյանը մարդու կամքին հակառակ, բռնություն գործադրելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելով՝ կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր-ի 147 հոդվածի 2-րդ մասով:
Բացի այդ, Արմեն Հասոյանը Ազիզ Տիտալի Սլոյանի և Մամե Քյարամի Մստոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում անչափահաս Գ. Քոչարյանին ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ մուտք են գործել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող վերջինիս բնակարան և բռնության միջոցով բացահայտ առևանգել այդ պահին նշված տանը գտնվող Գ. Քոչարյանի ազգական, անչափահաս Ն. Քոչարյանին, նրան տեղավորել քննությամբ չպարզված անձի կողմից վարած` անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան և փորձել հեռանալ, սակայն որոշ տարածություն անցնելուց հետո պարզելով, որ սխալմամբ առևանգել են այլ անձի, ազատ են արձակել Ն. Քոչարյանին և դիմել փախուստի: Այսինքն՝ Արմեն Նավիի Հասոյանը խմբի կազմում, Նազիկ Քոչարյանին բռնության միջոցով բացահայտ առևանգելով` կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Արմեն Հասոյանի, Ազիզ Սլոյանի եւ Մամե Մստոյանի դեմ քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց խափանման միջոցը ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
7253 դիտում
15:42 28-02-2015
Նաիրուհին համաձայնել է փախչել 26-ամյա Սարոյի հետ, բայց տեղ հասնելուց հետո փոշմանել է
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին