1761 դիտում
10:18 06-11-2014
1,000 դոլար՝ բարեգործության,10,000 դոլար՝ բարեգործությունը գովազդելու «հըմար». Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց «ավանդական» հարցը՝ «իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար»: Հենց որ որևէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլևս կոպեկի գին չունեն: Որովհետև իրականում արվում էր ոչ թե «ժողովրդի հմար», այլ դրա մասին ասելու նպատակով:
Նույնը, այսպես կոչված, «բարեգործությունը»: «Մեծ բարերարը» կարող է 1000 դոլար ծախսել, ասենք, դպրոցին համակարգիչ նվիրելու համար և հետո 10.000 դոլար՝ այդ քայլը գովազդելու վրա: Հետևաբար, ինքը՝ արարքը, այնքան էլ կարևոր չէ, որքան այն «թատերական էֆեկտը», որը նրանից ակնկալվում է ստանալ: Նման մոտեցումն, իհարկե, նոր չէ՝ դարերի պատմություն ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
19:44 23-08-2014
Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին մազերի խնամքի միջոցներ է գովազդելու
3091 դիտում
13:03 18-01-2016
Կրիշտիանու Ռոնալդու. Դանի Ալվեսին անվճար գովազդելու ցանկություն չունեմ
6748 դիտում
11:46 28-04-2018
Արամ MP3-ը մասնակցել է վերջին օրերի ցույցերին՝ առանց իրեն գովազդելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»