6751 դիտում
11:46 28-04-2018
Արամ MP3-ը մասնակցել է վերջին օրերի ցույցերին՝ առանց իրեն գովազդելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի երգիչ, դերասան Արամ MP3-ը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, ցույցերին, բայց առանց իրեն գովազդելու:
«Միակ բանը, որ չեմ անում, ամբիոնից խոսելն է։ Դա իմը չէ։ Բայց միանշանակ հետաքրքրված եմ այս պրոցեսներով։ Ժողովուրդը հոգնել է երկրում տիրող վիճակից։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է»,- պնդել է Արամ MP3-ը:
Նա նաև խոստովանել, որ այս օրերին ցանկացել է քաղաքական պրոցեսների վերաբերյալ գրառում անել, բայց հետո հետ է կանգնել այդ քայլից.
«Հասկացա, որ դա անիմաստ է, քանի որ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա դրա կարիքը չունի, ով չի հասկանում՝ իմաստ չունի որևէ բան ասելը։ Իհարկե, ամեն մեկս մեր ձևով ենք արտահայտում մեր մտահոգությունը, և ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով անտարբեր կլինի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2962 դիտում
22:13 10-05-2014
Արամ, ամեն ինչ կարամ. Կարգին Հայկոն՝ Արամ MP3-ի մասին
2792 դիտում
19:58 03-05-2014
Արամ MP3-ը Եվրատեսիլից առաջ վերջին ասուլիսին ներկայացել է ջրահարսի պոչով. տեսանյութ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»