211652_close_icon
views-count2711 դիտում article-date 15:15 06-11-2014

Արմեն Երիցյանը՝ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին

Արմեն Երիցյանը, անդրադառնալով այն փաստին, որ կառավարության որոշմամբ միավորվել են Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը իր համար էլ է անակնկալ եղել: Միաժամանակ ավելացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կշարունակեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները որ կառույցում էլ ընդգրկված լինեն: «ԱԻՆ-ի կառույցների մեծ մասը՝ Փրկարար ծառայությունը, «Հիդրոմետ»-ը, Սեյսմիկ ծառայությունը եւ այլն, տեղակայված են ողջ Հայաստանով մեկ, ուստի համատեղ աշխատանքը կարելի է կազմակերպել առանց լուրջ բարդությունների»,- նշեց Արմեն Երիցյանը: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ հենց ինքը գլխավորի միավորված նախարարությունը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Եթե հանձնարարեն, ես էլ կղեկավարեմ, իսկ եթե ոչ՝ ոչ: Եթե նման առաջարկ անեն, ես դրա մասին կմտածեմ»:

Նմանատիպ նյութեր