211652_close_icon
views-count1500 դիտում article-date 20:39 06-11-2014

Ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Նոյեմբերի 3-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արման Ս.-ն։ Նոյեմբերի 5-ին պարզվել է, որ նրան դանակով հարվածել է 1988 թ. ծնված Իշխան Ա.-ն, որը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր