211652_close_icon
views-count1639 դիտում article-date 14:58 12-11-2015

Ոստիկանները 10 տարի հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Նոյեմբերի 10-ին, ժամը 20.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արամայիս Ա.-ն, ով 2005 թ. մայիսի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր