1112 դիտում
21:59 06-11-2014
Պրոֆեսոր Իգոր Պանարինը համալսարանականների համար դասախոսություն է կարդացել
ՀԱԿՊ համալսարանական լիգիայի սեմինարի շրջանակներում քննարկվեցին Եվրասիական տարածաշրջանի տեղեկատվական անվտանգության հիմնահարցերը:
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգիայի «Եվրասիայի տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով սեմինար, որը նախատեսված են Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առավել քան 100 ուսանողների համար: Սեմինարը վարում էր Լիգայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Իգոր Նիկոլայի Պանարինը: Ի դեպ, սեմինարը ՀԱՊԿ ամալսարանական լիգիայի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների համար իրականացվում առաջին անգամ:
Սեմինար-դասախոսության ընթացքում պրոֆեսոր Պանարինը խոսեց այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի դերը Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործընթացում, գաղափարախոսությունների մեթոդիկա, տեղեկատվական պատերազմների տեսություն, «գունավոր հեղափոխությունները»՝ որպես տեղեկատվական պատերազմների ձեւաչափ, տեղեկատվական պատերազմները սոցիալական ցանցերում եւ այլն:
Քաղաքագետը նախ խոսեց ՀԱՊԿ կազմավորման պատմության մասին, ապա տեսապատկերների միջոցով ներկայացրեց ՀԱՊԿ կառուցվածքը, ենթակառույցներն ու դրանց կազմում գործող աշխատանքային խմբերի հիմնական գործառույթները:
Հանդիպմանը ներկա էր նաեւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ, ՀԱՊԿ վերլուծական միության անդամ Սերգեյ Սարգսյանը, ով հիմնականում խոսեց ՀԱՊԿ-Հայաստան փոխշահավետ համագործակցության մասին՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի ռազմաքաղաքական արդի հիմնախնդիրներին: «Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրին միացել է դեռեւս 1992 թ-ին: Պետք է նշել, որ Արցախի գոյամարտում այդ իրադարձությունը լուրջ դերակատարում է ունեցել, եւ այսօր էլ ՀԱՊԿ-ի հետ սերտ համագործակցությունը դրական է անդրադառնում հակամարտության կարգավորման եւ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացի վրա»,- նշեց Սերգեյ Սարգսյանը:
Նշենք նաեւ, որ 2014 թ-ի ապրիլի 22-ին Եկատերինբուրգում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 25 բարձրագույն ուսումնականհաստատություններ հիմնադրեցին ՀԱՊԿ համալսարանական լիգան, որի շրջանակներում էլ իրականացվում են տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ:
Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական եւ այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածքի բազմակողմանի զարգացմանը, ուստի՝ լիգայի շրջանակներում նախատեսվում է ձեւավորել տարբեր խնդիրներով (տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական եւ այլն) զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն լիգայի անդամ համալսարանների կողմից:
Ներկա դրությամբ հումանիտար եւ սննդի արդյունաբերության անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող մի շարք ինստիտուտներ են ստեղծվել:
Նմանատիպ նյութեր
1440 դիտում
16:37 28-07-2016
Սեյրան Օհանյանը դասախոսություն է կարդացել «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի ունկնդիրների համար
3257 դիտում
21:13 03-09-2018
Սուրեն Պապիկյանը նախկին աշակերտների համար դասախոսություն է կարդացել
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը