614 դիտում
14:27 07-11-2014
Անցկացվել է քաղպաշտպանության թեմաներով ծրագրային հերթական սեմինարը
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ծրագրային հերթական սեմինարը՝ Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ զորահավաքային մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սեմինարը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի ղեկավարությամբ։
Սեմինարին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի վարչական բոլոր շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, աշխատակիցներ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է ներկաներին և ընդգծել, որ պարբերաբար անցկացվող այս սեմինար-քննարկումները Երևանի քաղաքապետը կարևորագույն նախաձեռնությունների շարքին է դասում, հետևաբար, դրանք մշտապես ուշադրության կենտրոնում են։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բաժինների մասնագետները ներկայացրել են զեկույցներ՝ բնակչության տարհանման պլանավորման կազմակերպումը և իրականացումը, Երևան քաղաքին սպառնացող բնածին և տեխնածին ռիսկերը. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգը և նրա խնդիրները, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը թեմաներով, ինչին հաջորդել է ներկայացված թեմաների քննարկումը։
Նմանատիպ նյութեր
10560 դիտում
15:37 27-02-2018
Մեկնարկել է «Աշխարհի թվայնացումը և անվտանգության ռիսկերը» խորագրով հերթական սեմինարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը