211652_close_icon
views-count5935 դիտում article-date 23:54 30-01-2025

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Աթոյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, ոտքերի մոտ էլ՝ ինքնաձիգ. բժիշկներն արձանագրել են նրա մահը. ժամանել են Երևանի քրեական վարչության պետն ու Էրեբունու ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Դավթյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր