211652_close_icon
views-count1034 դիտում article-date 15:51 07-11-2014

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Ուկրաինայի սահմանին ռուսական զորք տեղակայելու մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է Կանադայի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե Ուկրաինայի պետական սահմանի մոտ ռուսական զորք է տեղակայվում: «Կանադայի արտգործնախարարի, ԱՄՆ-ի և ՆԱՕ-ի այլ ներկայացուցիչների հայտարարությունները, թե ռուսական զորքերը մոտենում են ուկրաիանական սահմանին, ապացուցյներ չունեն: Այդ հայտարարություններն արվել են ասեկոսեների հիման վրա: Դրանք հակամարտությունը սրելուն են միտված: Իսկ անանուն աղբյուրը նստած է Կիևի վարչական շենքերից մեկում»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր