211652_close_icon
views-count1149 դիտում article-date 10:23 27-12-2014

Ուկրաինան հերքել է Ռուսաստանի կողմից ածուխ մատակարարելու մասին լուրերը

Առանց կանխավճարի Ուկրաինա ռուսական ածխի մատակարարման մասին շրջանառվող լուրերը կեղծ են: Դրանք համացանցում են տեղադրել հաքերները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը: «Ակնհայտ է, որ նախարարության կայքը կոտրել են անհայտ անձինք: Մեր մամլո ծառայությունը նման հաղորդագրություն չի տեղադրել: Դիմում ենք ԶԼՄ-ներին՝ խնդրանքով, որպեսզի չտարածեն այդ հաղորդագրությունը»,-ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեժդա Պետրունյակը: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ռուսաստանը իջեցված գներով ամսական շուրջ 500 տոննա ածուխ է առաքելու Ուկրաինա և ևս 500 տոննա՝ հավելյալ համաձայնագիր կնքելու դեպքում:

Նմանատիպ նյութեր