211652_close_icon
views-count13301 դիտում article-date 11:17 08-11-2014

Վահան Զատիկյանի որդու սպանությունը պատվիրած Լեդի Հակոբի եղբորորդուն տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոցից

Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանը, ով երկար ժամանակ գտնվում էր դատապարտյալների հիվանդանոցում, տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, բժիշկներն են նման որոշում կացարել՝ գտնելով, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժումը շարունակելու կարիք չկա: Սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նա շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո: Մինչ այդ Վահան Զատիկյանի կինը՝ Սոխակ Խոցանյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ինքը թեեւ Ստեփան Հակոբյանի համար ցմահ ազատազրկում էր պահանջում, բայց 15 տարին էլ քիչ չէ: «Ես էլի եմ ասում, որ նման հանցագործի համար այդքան պատիժը քիչ է, բայց եթե պատիժը մինչեւ վերջ կրի այնտեղ, որտեղ պետք է կրի, դա էլ քիչ չէ: Մարդ պետք է իր խղճի առաջ պատասխանատու լինի: Եթե մարդ իր խղճի առաջ պատասխանտու չէ, այդ 15 տարին ոչինչ չի ասի, բայց դե, ինչպես ասում են, թող Աստուց գտնի այն, ինչ պետք է գտնի: Վերջնական վճիռը տալիս եմ Աստծուն»,- ավելացրել էր նա: Իսկ մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի վճիռը Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: Ամուսնուն եւ 2 որդիներին կորցրած Սոխակ Խոցանյանը նաեւ պատմել էր, որ դատական նիստերից մեկում վկաներից մեկը, ում անձի գաղտնիությունը ապահովվել է, պատմել է, որ նրանք «կիլլերին» 2 եղբոր սպանությունն են պատվիրել, բայց «կիլերների» խիղճ չի տարել երկուսին էլ սպանել եւ միայն Սեդրակ Զատիկյանին են սպանել: Անդրանիկն էլ առեղծվածային պայմաններում նախորդ տարվա հունվարին մահացավ: Խոսելով Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքների թշնամության հիմքերի մասին՝ Սոխակ Խոցանյանը ասել էր. «Ես, երբ ավելի հեռու եմ նայում, իրենք նախատեսել էին, որ ավագանու ընտրությունների ժամանակ Սեդրակը պետք է լիներ 3-րդ տեղում, բայց երբ ամենաշատ ձայներով 1-ին տեղում հայտնվեց, սկսվեց նրանց նախանձությունը: Սեդրակը նույն Վահանի հեղինակությունն էր համայնքում ձեռք բերում: Այսինք՝ Վահան էր դառնում եւ բոլոր տվյալները ուներ. նրան սիրում, հարգում եւ գնահատում էին: Այստեղից նրանց նախանձը շարժվեց ու սկսեց լարվածություն, որին հաջորդեց Ստեփանի եւ Սեդրակի միջադեպը «Օմեգա» ակումբում՝ դրան հաջորդելիք միջադեպերով: Սպանությունը տեղի ունեցավ ընտրություններից 2 տարի անց»: Միաժամանակ ավելացրել, որ որքան վերլուծել է, փորձել է պատճառները գտնել, եկել է այն եզրահանգման, որ թերեւս երկու ընտանիքների թշնամանքի գլխավոր պատճառը դա է եղել: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ին: Թեեւ պաշտոնական վարկածով ասվում է, թե նա մահացել է սրտի կաթվածից, բայց ոչ բոլորն են այդ վարկածին հավատում: Նրա որդին՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականին՝ Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կրակոցներից մահացել էր նաեւ անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ 2013 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Նմանատիպ նյութեր