2729 դիտում
15:56 07-02-2014
15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանը պահանջով դիմել է արդարադատության խորհրդին
Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի փաստաբանը դիմել է արդարադատության խորհուրդ՝ սույն գործով նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա առանձնացրեց, որ քրեական գործի վերծանումներն առանց դատարանի որոշման են եղել, ինչն անթույլատրելի է:
«Ավելին` դեռեւս 2007թ-ին, երբ սպանությունը կատարողի մասով դատավճիռ էր կայացվել, այն ժամանակ դատարանն արդեն իսկ հաստատված էր համարել, որ Ստեփան Հակոբյանը կատարել է այդ սպանությունը»,-նշեց փաստաբանը: Միաժամանակ ավելացրեց, որ մրցակցության կանոնները եւս խախտվել են եւ արդար դատաքննություն չի իրականցվել:
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
16:59 13-02-2014
Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանի բողոքի քննությունը հետաձգվել է. դատախազը դասախոսության է եղել
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված