211652_close_icon
views-count3262 դիտում article-date 14:14 08-11-2014

Խուզարկությամբ կանեփանման զանգված է հայտնաբերվել

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արա Մ.-ին և 1980 թ. ծնված Էդգար Ա.-ին: Անձնական խուզարկությամբ Էդգար Ա.-ի մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայի մեջ լցված կանեփանման կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Բերման ենթարկվածները ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր