108934 դիտում
16:16 01-07-2022
Արագածոտնի մարզի աղմկահարույց կրակոցների ու սպանությունների փաստով կասկածյալի երևանյան տանը խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված, որսորդական փամփուշտներ, որոնցից մեկը՝ կրակված վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ՀՀ քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և խուզարկությամբ նշված բնակարանը, որը պատկանում է հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում կրակոցների հետևանքով 2 քաղաքացու սպանության փաստով կալանավորված 33-ամյա Արմեն Հովհաննիսյանին, խուզարկվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուզարկությամբ հայտնաբերվել է 3.31 գրամ կշռով կանեփանման զանգված և 3 հատ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտներ, որոնցից մեկը եղել է կրակված վիճակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Մալաթիա-Սեբաստիա), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանություն կամ սպանություններ կատարելու մեջ:
Դատավոր Արմեն Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ա. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1260 դիտում
16:37 20-08-2014
Փամփուշտներ և կանեփանման զանգված` խուզարկությամբ
3262 դիտում
14:14 08-11-2014
Խուզարկությամբ կանեփանման զանգված է հայտնաբերվել
1176 դիտում
13:45 25-02-2015
Խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված